Թրամփի վարչակազմը Ազգային արխիվների և գրառումների վարչության բարձրաստիճան աշխատակիցներին ստիպում է հրաժարական տալ՝ որպես խոշոր մաքրման մաս, հայտնում է CNN-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին:
Ավելի վաղ Rolling Stone ամսագիրը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփն իր խորհրդականներից խնդրել է Ազգային արխիվի աշխատակիցների «ցուցակը», որոնք պետք է հեռացվեն աշխատանքից։ Ցուցակում ներառված են ոչ միայն նրանք, ովքեր ներգրավված են Բայդենի վարչակազմի հետ աշխատանքում՝ վերականգնելու գաղտնի փաստաթղթերը, որոնք Թրամփը տարել էր Մար-ա-Լագո 2021 թվականին, այլ նաև աշխատակիցներ, որոնց կարծիքով, «իրենք պարզապես իրենց գործն էին անում»:
«Թրամփի պաշտոնյաները գործակալության աշխատակիցներին հասկացրել են, որ Սպիտակ տունը ցանկանում է հեռացնել բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց փոխարինել Թրամփի հավատարիմ մարդկանցով», - CNN-ին ասել է անանուն աղբյուրը:
Հեռուստաալիքը նշել է, որ առաջին աշխատակիցը, ով լքել է վարչությունը, եղել է արխիվի պահպանության տեղակալ Ուիլյամ Բոսանկոն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ուրբաթ օրը աշխատակիցները նրանից նամակ են ստացել, որում Բոսանկոն հայտարարել է թոշակի անցնելու մասին։
«Բոսանկոյից բացի, կարող են հրաժարական տալ ևս հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ»,- CNN-ին հավելել է աղբյուրը։