Հետևեք մեզ։

Աբխազիայում ընթանում են արտահերթ նախագահական ընտրությունները

10:44, 15 փետրվար 2025
Աբխազիայում ընթանում են արտահերթ նախագահական ընտրությունները

Աբխազիայում փետրվարի 15-ին մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները: «Արմենպրես» հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է РИА Новости-ին:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությունն իրականացվելու է հանրապետության 152 ընտրատեղամասերում, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում՝ Մոսկվայում և Չերքեսկում։ Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։

Քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 16-ին։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները