Կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները չեն համաձայնի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում պարտադրված խաղաղությանը։ «Պարտադրված խաղաղությունը երբեք չի ստանա մեր աջակցությունը», - պնդել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
Կանցլերի խոսքով՝ «Ուկրաինայի փլուզումը խաղաղության չի հանգեցնի»։ Շոլցը կրկնել է, որ «սահմանները չեն կարող փոխվել ուժով»: «Մենք նույնպես չենք ընդունում այնպիսի լուծում, որը տանում է դեպի եվրոպական և ամերիկյան անվտանգության բաժանում»,- պնդել է կանցլերը։ Նա եւս մեկ անգամ վստահեցրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին նույնիսկ հակամարտության ավարտից հետո։
«Ֆինանսական, նյութական և նյութատեխնիկական տեսանկյունից սա հսկայական մարտահրավեր է լինելու», - խոստովանել է կանցլերը՝ հավելելով, որ Եվրոպան այդ ջանքերում ԱՄՆ օգնության կարիքը կունենա։
Փետրվարի 12-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հարցը, երկկողմ հարաբերությունները և մի շարք այլ թեմաներ՝ պայմանավորվելով շարունակել շփումները և կազմակերպել անձնական հանդիպում։