Ուկրաինայում խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվի նրա ինքնիշխանությունը։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է Մյունխենի անվտանգության համաժողովում, գրում է AFP-ն։
«Մենք ոչ մի դեպքում չենք աջակցի թելադրված խաղաղությանը։ Մենք կպաշտպանենք մեր շահերը և կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է նա։
Նա նաև հայտարարել է, որ չի ընդունվի ցանկացած մեթոդ, որը կթուլացնի Եվրոպան Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը լուծելու հարցում։