Իրանը բոլոր իրանցիների հայրենիքն է, և մեր հայրենակիցները կարող են ազատորեն վերադառնալ իրենց երկիր և ճանապարհորդել։
Ինչպես հաղորդում է IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ-ից իրանցի ներգաղթյալների արտաքսումը։
Նա դատապարտել է ԱՄՆ-ում ներգաղթյալների, այդ թվում նաև Իրանի որոշ քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ և նվաստացուցիչ վերաբերմունքը՝ այն անվանելով «չհիմնավորված և հակասող մարդու իրավունքների չափանիշներին»:
Իսմայիլ Բաղային ընդգծել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կկատարի երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար իրեն տրված բոլոր հանձնարարականները՝ ելնելով իր իրավական պարտավորություններից։
Նշենք, որ ԱՄՆ-ից արտաքսվելու է 2618 իրանցի։