Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Աբխազիայի այսպես կոչված՝ «ռուսական օկուպացված» շրջանում նախագահական ընտրությունների անցկացումը, որը կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները։
Հաղորդագրությունում ասվում է․
«Ընտրություններն անօրինական են և չեն կարող ունենալ որևէ իրավական հետևանք, քանի որ դրանք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին։ Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ կերպով գնահատել և պատշաճ արձագանքել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողություններին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում դադարեցնել գործողությունները, որոնք խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել իր միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ, և դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից»։