Հետևեք մեզ։

Պայթյուն Մարտունու Սբ․ Աստվածածին եկեղեցում․ Տեր Հակոբ քահանա Բարսեղյանը վիրավոր է

13:54, 15 փետրվար 2025
Պայթյուն Մարտունու Սբ․ Աստվածածին եկեղեցում․ Տեր Հակոբ քահանա Բարսեղյանը վիրավոր է

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցուն կից հովվատանը, վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, իսկ պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները