Հետևեք մեզ։

Կայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը․ կուսակցության նախագահ է վերընտրվել Արթուր Վանեցյանը (լուսանկարներ)

14:10, 15 փետրվար 2025
Կայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը․ կուսակցության նախագահ է վերընտրվել Արթուր Վանեցյանը (լուսանկարներ)
Կայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը, այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
 
«Այսօր 2025թ. փետրվարի 15-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը։ Համագումարը քննարկել և հաստատել է կուսակցության նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, հաստատվել է նաև կուսակցության փոփոխված կանոնադրությունը։
 
Համագումարը անցկացրել է նաև կուսակցության ղեկավար կազմի ընտրություններ, որոնց արդյունքներով «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։
 
Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի՝ Գործադիր մարմնի (նախկին կանոնադրութամբ՝ «Խորհուրդ») անդամներ են ընտրվել՝ Խաչիկ Գալստյանը, Արսեն Բաբայանը, Սոս Հակոբյանը, Ռոբերտ Հարությունյանը, Արմինա Դարբինյանը, Նարինե Ադոնցը, Վարդան Ոսկանյանը, Բաբկեն Հարությունյանը, Վահե Դոխոյանը։ Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Զավեն Հակոբյանը։
 
Քննարկվել են նաև ՀՀ-ում ներքաղաքաքական բնույթ ունեցող և կուսակցության հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները