Հետևեք մեզ։

ՆԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Մարտունու եկեղեցու պայթյունի մասին

15:50, 15 փետրվար 2025
ՆԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Մարտունու եկեղեցու պայթյունի մասին

Փետրվարի 15-ին, ժամը 14։07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մոմչյան փողոցում գտնվող եկեղեցում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ եկեղեցուն կից շինությունում (20 քմ) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են շինության մուտքի դուռը և պատուհանի ապակիները։

 

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ եկեղեցու քահանա Գ․ Բ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են շինությունը և սահմանազատել տարածքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները