Հետևեք մեզ։

Մյունխենում Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ. կարևորվել է խաղաղության գործընթացը

15:53, 15 փետրվար 2025
Մյունխենում Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ. կարևորվել է խաղաղության գործընթացը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։ 
 
Ֆերիդուն Սինիրլիօղլուն ներկայացրել է կազմակերպության հետագա գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի: 
 
Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի հաջողությունն էական դեր կունենա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ 
 
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները