Հետևեք մեզ։

Ֆիդանն ու Բայրամովն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

17:35, 15 փետրվար 2025
Ֆիդանն ու Բայրամովն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում  հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը:

 

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ դաշնակցային գործընկերության մի շարք ուղղություններ, այդ թվում՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, հաղորդակցությունների ոլորտները, ինչպես նաև համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

 

Նշվում է, որ Բայրամովը նաև տեղեկություններ է տրամադրել տարածաշրջանում առկա իրավիճակի և Հայաստանի հետ խաղաղ գործընթացի մասին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները