Նիկոլ Փաշինյանը 2010թվականի արտադրության մեքենան պետությանը վերադարձնելու մասին գրառում է արել.
«#հատիկառհատիկ Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված «RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0» մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության:
Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետեւ՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»: