Հետևեք մեզ։

Երևանում բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին և «Մակարnվ» տեսակի ատրճանակ

08:48, 16 փետրվար 2025
Երևանում բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին և «Մակարnվ» տեսակի ատրճանակ

Այսօր՝ փետրվարի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի շենքերից մեկի բնակարանում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,
ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տղամարդու մարմին, ձեռքի մոտ էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները