Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սովորաբար միայնակ է հեռախոսազրույցներ ունենում, սակայն անհրաժեշտության դեպքում հրավիրում է օգնականների, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովին հարցրել են, թե ով է եղել Պուտինի կողքին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Սովորաբար նախագահը հեռախոսազրույցներ է ունենում, և այդ պահին նրան ոչ ոք չի ընկերակցում: Սովորաբար այդպես է լինում: Բայց եթե անհրաժեշտ է, իհարկե, պետության ղեկավարը հրավիրում է այն օգնականներին, որոնց անհրաժեշտ է համարում որոշ հարցեր քննարկելու համար»,- ասել է Պեսկովը: