Հետևեք մեզ։

Դու՞ք եք իշխանությունը փոխանցել Նիկոլ Փաշինյանին. հարց`Կարեն Կարապետյանին. Aravot.am

09:45, 16 փետրվար 2025
Դու՞ք եք իշխանությունը փոխանցել Նիկոլ Փաշինյանին. հարց`Կարեն Կարապետյանին. Aravot.am

Aravot.am-ը Սուրբ Զորավոր եկեղեցու մոտ հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որը մասնակցել է մկրտության արարողության:

 

Կարեն Կարապետյանին երկու հարց ուղղվել` ի՞նչ մեկնաբանություն կանի համառորեն քննարկվող այն թեմայի վերաբերյալ, որ ինքն է Նիկոլ Փաշինյանին փոխանցել իշխանությունը, և ինչո՞ւ ի տարբերություն այլ «նախկինների»՝ իր վրա որեւէ քրեական գործ չկա հարուցված:

 

«Ես հիմա ուրիշ միջոցառման եմ եւ ցանկություն չունեմ հարցազրույց տալու»,-ասաց Կարեն Կարապետյանը: Նորից պնդեցինք մեր հարցերը: «Ես չեմ ուզում հարցերի պատասխանել»,-ասել է նա՝ շտապելով եկեղեցու կողքին կանգնեցրած իր ավտոմեքենան:

Վերլուծական

Ամենաընթերցվածները