Փետրվարի 17-18-ը Թեհրանում կանցկացվի Կասպյան տնտեսական համաժողովը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Ադրբեջանի վարչապետները, հայտնում է Mehr-ը։
Ըստ իրանական լրատվամիջոցի, Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադռեզա Արեֆի պաշտոնական հրավերով համաժողովին մասնակցելու նպատակով երկուշաբթի օրը Թեհրան կժամանի Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի գլխավորած պատվիրակությունը` որպես հատուկ հյուր: