Հետևեք մեզ։

Ռուս ուղևորներ տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Լեհաստանում, որտեղ 236 ուղևորին պահում են առանց հաց ու ջրի, իսկ ինքնաթիռը չեն լիցքավորում

10:50, 16 փետրվար 2025
Ռուս ուղևորներ տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Լեհաստանում, որտեղ 236 ուղևորին պահում են առանց հաց ու ջրի, իսկ ինքնաթիռը չեն լիցքավորում

Ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Լեհաստանում, որտեղ իշխանությունը 236 ուղևորի թողնել է առանց սննդի, ջրի, իսկ ինքնաթիռն առանց վառելիքի։

AlMasria Airlines ավիաընկերության UJ681 չվերթը Շարմ էլ Շեյխից թռչում էր Կալինինգրադ, սակայն Խրաբրովոյում ձյան տեղումների պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Պոզնանում։ Այժմ լեհերը թույլ չեն տալիս լիցքավորել ռուսների տեղափոխող ինքնաթիռը և հրաժարվում են բաց թողնել այն։ Ուղևորների թվում կան հղիներ և երեխաներ, ովքեր 10 ժամից ավելի նստած են ինքնաթիռում՝ առանց սննդի և ջրի։ Զուգարանները փակ են, մարդիկ բողոքում են վատ ինքնազգացողությունից։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները