Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Սանկտ Պետերբուրգում վեցամյա երեխայի մահվան դեպքից հետո:
«Անչափահասի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 109 հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը), հանգամանքները պարզվում են»,- հայտնում է քաղաքի գլխավոր քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից հավելել են, որ երեխայի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն, սակայն դրա արդյունքները դեռ հայտնի չեն։
Ria.ru-ի աղբյուրները հայտնել են, որ երեխայի ծնողները չեն ընդունել դեղամիջոցները, տղային բուժել են բուսական թուրմերով, երբ նրան տանջել են կրծքավանդակի ցավեր, գիտակցության կորուստ և այլն:
Երեխան մանկապարտեզ չի հաճախել, բժիշկների չի դիմել, չունի բժշկական քարտ, ծնողները ոչ մի տեղ չեն աշխատել և, ըստ աղբյուրի, ապրել են 3 հազար ռուբլու նպաստով։