Հետևեք մեզ։

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահի հետ. անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին

21:09, 16 փետրվար 2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահի հետ. անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ: Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանատնից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները