Հետևեք մեզ։

Պարեկները տուգանել են աջ ղեկով մեքենայի վարորդի կողքի ուղևորին՝ խմածության համար․ Կարապետ Պողոսյան

00:56, 17 փետրվար 2025
Պարեկները տուգանել են աջ ղեկով մեքենայի վարորդի կողքի ուղևորին՝ խմածության համար․ Կարապետ Պողոսյան

Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն:
Աջ ղեկ մեքնայով երթևեկելիս խուսափեք վարորդի կողքին նստելուց, հակառակ դեպքում կարող է ձեզ տուգանեն:
Օրերս պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 2֊րդ վաշտի, 1-ին դասակի պարեկները խմածության համար ակտավորել են աջ ղեկ մեքենայի ուղևորին ու երբ ցանկացել են մեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, միայն այդ պահին են հասկացել, որ ղեկը հակառակ կողմն է, վարորդն էլ սթափ նստած է ղեկին»:

Վերլուծական