Հետևեք մեզ։

Ովքեր մի փոքր ավելի են վճարում, պետք է իմանան՝ վճարում են, որ զոհված զինծառայողների ծնողները, երեխաները և այրին տրանսպորտից օգտվեն անվճար. Տիգրան Ավինյան

07:38, 17 փետրվար 2025
Ովքեր մի փոքր ավելի են վճարում, պետք է իմանան՝ վճարում են, որ զոհված զինծառայողների ծնողները, երեխաները և այրին տրանսպորտից օգտվեն անվճար. Տիգրան Ավինյան

Որոշ քաղաքացիներ տարբեր դրդապատճառներով շարունակում են չվճարել ուղևորափոխադրման համար: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

 

«Կարելի է անընդհատ առիթից օգտվել, ընդդիմության ստեղծած նարատիվներով առաջնորդվել ու անտեսել վճարման պահանջը, բայց ուզում եմ բոլորը գիտակցեն՝ չվճարելով ստեղծում են որոշակի խնդիրներ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում և դա որևէ արդարացում չունի»,-նշել է Ավինյանը:

 

Նա վարորդներին իր աջակցությունն է հայտնել։

 

«Ովքեր մի փոքր ավելի են վճարում, պետք է իմանան՝ վճարում են 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար, նաև, որպեսզի զոհված զինծառայողների ծնողները, երեխաները և այրին տրանսպորտից օգտվեն անվճար»,-ասել է նա և հավելել, որ 850.000 քաղաքացու համար սահմանված է արտոնություն։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները