Մամուլիս ասուլիսին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքներին, որ շնորհավորել է Սամվել Շահրամանյանին, և որ Արցախում հեղաշրջում է եղել:
Նա հայտնեց, որ Արցախի նախկին նախագահներն իրեն պատմել են, որ մինչև Արցախի նախագահի պաշտոնից հրաժարական տալը Արայիկ Հարությունյանը երեք ամիս ցանկացել է հրաժարական տալ:
«Ինձ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք հետ ամենօրյա կապի մեջ էին ինձ հետ, պատմում էին, որ Հարությունյանն ասում էր` այլևս ես ազդեցությունը չունեմ, չեմ ձգում, պրոբլեմներ կան և պետք է հրաժարական տամ: Վերջին անգամ Արայիկ Հարությունյանն է հավաքել և հայտնել, որ հրաժարական է տալիս: Շահրամանյանը միակը չէր, Հարությունյանը առնվազն երեք հոգու է համոզել ստանձնել նախագահի պաշտոնը: Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն ինձ ասել են, որ այդ ամենին տեղյակ է նաև Փաշինյանը` Հարությունյանը նրան պատմել է: Իսկ Շահրամանյանին ես չէի ճանաչում, ինձ խնդրել են շնորհավորել նրան նախագահի լիազորությունները ստանձնելու համար, այդ ծանր պայմաններում որպես աջակցություն: Ի՞նչ հեղաշրջում»: