Հետևեք մեզ։

Վաղը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները տեղի կունենան. Կոմերսանտ

09:23, 17 փետրվար 2025
Վաղը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները տեղի կունենան. Կոմերսանտ

Վաղը Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև, գրում է «Կոմերսանտ» թերթը։

ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Ռուսաստանի պատվիրակության ստույգ կազմը հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, կլինի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Bloomberg-ի փոխանցմամբ՝ այնտեղ կլինեն նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Բանակցությունները կղեկավարի Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Կիևը Սաուդյան Արաբիայում հանդիպման հրավեր չի ստացել։ Այս մասին փետրվարի 15-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները