Հետևեք մեզ։

Պրահայում Հայաստանը ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, զրոյացվեց ՌԴ միջնորդական մանդատը․ սա Ղարաբաղի նկատմամբ դատավճիռ էր․ Ռոբերտ Քոչարյան

09:37, 17 փետրվար 2025
Պրահայում Հայաստանը ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, զրոյացվեց ՌԴ միջնորդական մանդատը․ սա Ղարաբաղի նկատմամբ դատավճիռ էր․ Ռոբերտ Քոչարյան

Պրահայում Հայաստանը ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սա Ղարաբաղի նկատմամբ դատավճիռ էր։ Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի՝ այդ հայտարարության ժամանակաշրջանում Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմում անհաջողություններ ուներ և ՀՀ իշխանությունները կարծել են, թե ճիշտ ժամանակն է «թռնել գնացքի վերջին վագոնի մեջ».

«Այս որոշումով զրոյացվեց ՌԴ-ի միջնորդական մանդատը։ Եթե նա մտածում է, որ ՌԴ-ն այն երկիրն է, որին կարելի է արհամարհել, չարաչար սխալվում է։ Մեր երկրում շատերն են նեղացած, թե ինչու ՌԴ-ն իր պարտավորությունը չկատարեց։ Փորձենք այս ամենին նայել ՌԴ-ի աչքերով․ դու կարող ես կանգնեցնել այն, ինչ կատարվում էր Ղարաբաղում միայն ուժային միջամտությամբ, իսկ ուժային միջամտություն ո՞ւմ համար՝ Հայաստանի՞, որը, կոպիտ ասած, քեզ «քցել է»։ Ձեզնից որևէ մեկը իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞։ Չեմ կարծում»,- նշել է Քոչարյանը և հավելել, որ այդ քայլւ ճակատագրական սխալ էր, գինը Արցախի կորուստն էր։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները