Հետևեք մեզ։

Այսօր ղարաբաղցիների Ղարաբաղ վերադառնալու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի փաստաթղթից կառչելն է․ Քոչարյանն առաջարկում է վերադարձնել այդ փաստաթուղթը

09:56, 17 փետրվար 2025
Այսօր ղարաբաղցիների Ղարաբաղ վերադառնալու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի փաստաթղթից կառչելն է․ Քոչարյանն առաջարկում է վերադարձնել այդ փաստաթուղթը

Այսօր ղարաբաղցիների Ղարաբաղ վերադառնալու միակ երևացող ճանապարհը այդ փաստաթղթից կառչելն է։ Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` խոսելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։

«Եթե Ադրբեջանը ասում է` ճանապարհ, մենք շատ հանգիստ կարող ենք ասել` այդ ճանապարհը հայտարարության մի կետն է այդ եռակողմ հայտարարության մեջ, եթե դուք պատրաստ եք ամբողջ հայտարարության վերադարձին, նստենք, քննարկենք։ Սա միակ հնարավորությունն է, հավանականությունը փոքր է, բայց մենք այն վիճակում ենք, որ նույնիսկ փոքր հավանականությունը պետք է օգտագործենք։

Բայց իմ տպավորությամբ այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան, որովհետև համարում է, որ դա իր կյանքը կարող է բարդացնել։ Իրենց համար ավելի ձեռնտու է, որ ղարաբաղցիները չվերադառնան»,–նշել է Քոչարյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները