Հետևեք մեզ։

50 մլն դրամ և ավելի հարկ վճարողներին հրավիրում եմ աշխատաժողովի. Փաշինյան

10:21, 17 փետրվար 2025
50 մլն դրամ և ավելի հարկ վճարողներին հրավիրում եմ աշխատաժողովի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը դիմել է գործարար համայնքին.

«Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ. 

Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում: 

Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով: Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ տնտեսական գործունեության եւ ներդրումային միջավայրում առկա խնդիրներին եւ հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման եւ բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձեւաչափով անդրադառնալու եւ համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա: 

 

Առաջիկայում մտադիր եմ մի նման աշխատաժողով կազմակերպել: Աշխատաժողովին հրավիրում եմ մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ եւ ավելի հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով: 

 

Հրավիրում եմ նաեւ գործարար, այդ թվում ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը: 

 

Աշխատաժողովին մասնակցելու հայտերը խնդրում եմ ուղարկել մինչեւ փետրվարի 28-ը՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով, նշելով նաեւ առկա խնդիրներին վերաբերող մինչեւ 3 հարց, որոնցից առավել հիշատակվածները կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս: 

 

Աշխատաժողովը կհրավիրվի ապրիլ ասմվա ընթացքում, օրվա եւ տեղի մասին հրավիրյալները կտեղեկացվեն աշխատանքային կարգով»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները