Հետևեք մեզ։

Կրեմլից մանրամասներ են հայտնել Էր Ռիադում կայանալիք ռուս-ամերիկյան բանակցությունների մասին

10:53, 17 փետրվար 2025
Կրեմլից մանրամասներ են հայտնել Էր Ռիադում կայանալիք ռուս-ամերիկյան բանակցությունների մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեքշաբթի օրը Էր Ռիադում կհանդիպեն ԱՄՆ ներկայացուցիչների հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Պեսկովը լրագրողներին ասել է, որ Լավրովն ու Ուշակովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ երկուշաբթի օրը կմեկնեն Էր Ռիադ։


«Սպասվում է, որ երեքշաբթի օրը Էր Ռիադում նրանք հանդիպում կանցկացնեն իրենց ամերիկացի գործընկերների հետ, որն առաջին հերթին նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնմանը»,- ասել է Պեսկովը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները