Հետևեք մեզ։

Երևանի քաղաքապետարանը փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու ուղղությամբ աշխատանքներ է ձեռնարկել

11:06, 17 փետրվար 2025
Երևանի քաղաքապետարանը փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու ուղղությամբ աշխատանքներ է ձեռնարկել

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում նախապատրաստական աշխատանքներ են տարվում փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու նպատակով: «Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի փետրվարի 17-ի գործակարգավարական նիստում:

«Պետք է համայնքը պատրաստ լինի ամբողջ ծավալով: Երևանի ավագանու սահմանած կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման, ձմռան ամիսներին էլ ձյան ու սառույցի կուտակումներից մայթերը մաքրելու գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները, բակային տարածքներում՝ համատիրությունները»,- հիշեցվեց նիստի ընթացքում: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները