Իմ համակիրների մեջ կան մարդիկ, որոնք չենք ընդունում 3-րդ նախագահին, նույնպես 3-րդ նախագահի համակիրների մեջ կան մարդիկ, որ ինձ չեն ընդունում։ Այս մասին մամլո ասուլիսին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանն ընդգծել է՝ ինքն իր մասով փորձում է ինչ-որ բան զսպել, բայց բոլորի հանդեպ վերահսկողություն չեն կարող հաստատել։
«Երբ ասում են` ինչո՞ւ ձեր ուժերը չեք միացնում, պատասխանեմ՝ ինչո՞ւ եք ուզում, որ կատարենք իռացիոնալ քայլ, որի արդյունքը կասկածելի է։ Միանում են այն ժամանակ, երբ սիներգիա է տեղի ունենում»,-նշել է Քոչարյանը։