Հետևեք մեզ։

«Ինտերի» բժշկական շտաբը տեղեկություն է հայտնել Մխիթարյանի վնասվածքի մասին

11:48, 17 մայիս 2023
«Ինտերի» բժշկական շտաբը տեղեկություն է հայտնել Մխիթարյանի վնասվածքի մասին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլանի» հետ պատասխան խաղում ձախ ազդրի մկանի վնասվածք է ստացել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ հղում անելով իտալական ակումբի բժշկական շտաբին։

Հայ կիսապաշտպանի վնասվածքի լրջությունը կպարզվի առաջիկա օրերի ընթացքում, սակայն այժմ արդեն պարզ է, որ նա չի մասնակցի   Ա Սերիայի կիրակի օրը կայանալիք «Նապոլիի» դեմ խաղին։

 

Չորեքշաբթի օրը «Ինտերի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Միլանին» և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որը կանցկացվի հունիսի 10-ին։