Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության ղեկավար Գեորգի Գախարիայի վրա Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձվեր են նետել:
Բողոքի ակցիայի մասնակիցները Գախարիային «գործակալ» և «հայրենիքի դավաճան» են անվանել:
Կուսակցության մամուլի ծառայությունը տեղեկատվություն է տարածել առ այն, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ին, երբ Գախարիան իր կողմնակիցներից մեկի՝ Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Էլգուջա Խոքրիշվիլիի հետ Վրաստան էր վերադառնում Գերմանիայից։
Նա այնտեղ մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին: