Հետևեք մեզ։

Վատիկանից մանրամասներ են հաղորդել Հռոմի պապի առողջական վիճակի մասին

13:26, 17 փետրվար 2025
Վատիկանից մանրամասներ են հաղորդել Հռոմի պապի առողջական վիճակի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը կայուն է, նա դեռ կմնա հիվանդանոցում, շարունակում է բուժվել։ Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։

 

Վատիկանի խոսնակ Մատեո Բրունիի խոսքով՝ Պապի վիճակը կայուն է։

 

Փետրվարի 15-ին Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը գրել էր, որ չնայած շնչառական վարակին, Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը շարունակում է մնալ բավարար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա հոսպիտալացվել է ուրբաթ՝ փետրվարի 14-ին։ Առողջական խնդիրների պատճառով նա ստիպված է եղել չեղարկել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի և CNN-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմսոնի հետ հանդիպումները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները