Հետևեք մեզ։

Պարեկային ծառայության պետը շնորհակալագիր է հանձնել բեռնատարի անիվը երթևեկելի գոտուց դուրս բերած վարորդին

13:51, 17 փետրվար 2025
Պարեկային ծառայության պետը շնորհակալագիր է հանձնել բեռնատարի անիվը երթևեկելի գոտուց դուրս բերած վարորդին

Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը փետրվարի 17-ին հանդիպել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում վթարային իրավիճակը կանխած վարորդ Ազբեկ Ներսիսյանին։


Արթուր Խուդինյանը շնորհակալագիր է հանձնել նրան՝ անձնական նախաձեռնությամբ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար։


ՆԳ նախարարությունը կարևորում է երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ յուրաքանչյուր քաղաքացու սրտացավ, պատասխանատու վերաբերմունքը։


Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում վարորդը մեքենայից դուրս գալիս և երթևեկելի գոտուց դուրս բերում պոկված բեռնատարի անիվը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները