Հետևեք մեզ։

Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

15:17, 17 փետրվար 2025
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստան-Իտալիա հարաբերությունների հետևողական զարգացման:

Ալեսսանդրո Ֆերրանտին ընդգծել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու համար:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները