Հետևեք մեզ։

Վրաստանում իշխող քաղաքական ուժը մտադիր է քրեական օրենսգրքում վերականգնել հայրենիքի դավաճանության մասին հոդվածը

20:16, 17 փետրվար 2025
Վրաստանում իշխող քաղաքական ուժը մտադիր է քրեական օրենսգրքում վերականգնել հայրենիքի դավաճանության մասին հոդվածը
 

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մտադիր է հայրենիքի դավաճանության մասին հոդվածը վերադարձնել քրեական օրենսգիրք։ 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

 

«Մեր որոշմամբ՝ Ազգային շարժման կողմից ժամանակին հանված պետական ​​դավաճանության մասին հոդվածը կավելացվի Վրաստանի Քրեական օրենսգրքում, իսկ ավելի ճիշտ՝ կվերականգնվի», - ասել է Մդինարաձեն խորհրդարանական մեծամասնության նիստին հաջորդած ճեպազրույցում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները