Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝
-Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները,
-մինչև 8 տարեկան երեխաները,
-ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները,
-ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք,
-ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք,
- 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր:
Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս հետևյալ քաղաքացիները կարող են օգտվել սահմանված արտոնություններից
-Ուսանողներ– 15% զեղչ
-63 տարին լրացած կենսաթոշակառուներ – 30% զեղչ
-Անապահովության նպաստառուներ – 20% զեղչ
-Դպրոցականներ – 20% զեղչ: