ԱՄՆ-ից Հայաստանին ուղղված առաջարկը՝ «ռուսներին իր տարածքից դուրս մղելու» վերաբերյալ բացահայտ սադրանք է: Այս մասին «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Տեղեկություններ ունենք, ԱՄՆ-ից ասում են՝ ռուսներին հանեք ձեր տարածքից, սահմանապահներին էլ, ռազմաբազան էլ հանեք, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգություն։ Բացահայտ սադրանք, սա դիվանագիտություն չէ», - նշել է Լավրովը: