Հետևեք մեզ։

Էր Ռիադում կայանալիք ռուս-ամերիկյան բանակցությունների վայրում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

07:27, 18 փետրվար 2025
Էր Ռիադում կայանալիք ռուս-ամերիկյան բանակցությունների վայրում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում, որտեղ նախատեսվում է անցկացնել ռուս-ամերիկյան բանակցությունները, վաղ առավոտից անձրև է գալիս, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

 

Բանակցությունների անցկացման վայրում տեղակայվել են բազմաթիվ պահակներ, անվտանգության աշխատակիցներ։


Հիշեցնենք, որ բանակցություններին ռուսական կողմը ներկայացնում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները