Հետևեք մեզ։

Վրաստանը կարող է ինքնիշխանության օրինակ դառնալ եվրոպական երկրների համար․ Ղավելաշվիլի

08:21, 18 փետրվար 2025
Վրաստանը կարող է ինքնիշխանության օրինակ դառնալ եվրոպական երկրների համար․ Ղավելաշվիլի

Ես հավատում եմ եվրոպական արժեքներին, այլ ոչ թե բրյուսելյան բյուրոկրատներին, Վրաստանը կարող է ինքնիշխանության օրինակ դառնալ եվրոպական երկրների համար։ Այս մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին ասել է Radio France-ին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ «Վրացական երազանքի» բոլոր որոշումները կայացվում են՝ ելնելով երկրի ազգային շահերից։

«Ցավոք, դա երբեք չի եղել նախկին կառավարությունների ժամանակ, որոնք կախված էին օտար շրջանակներից: Մարդիկ դա հստակ տեսան: Զուրաբիշվիլին հայտարարեց, որ Վրաստանը զիջում է Ուկրաինային և Մոլդովային զարգացման առումով, բայց մարդու իրավունքների, ժողովրդավարության և տնտեսական ցուցանիշների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Վրաստանը շատ առաջ է նրանցից»,- նշել է Վրաստանի նախագահը։

Վրաստանի նախագահը հավելել է, որ Վրաստանի դեմ պատժամիջոցները հակաարդյունավետ ազդեցություն են ունենում։

«Վրաստանի դեմ պատժամիջոցները հակառակ ազդեցությունն են ունենում: Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա կարծում եմ, որ այս երիտասարդները, ովքեր նոր սերնդի ներկայացուցիչներ են, խաբվել են: Որովհետև ընտրություններին մասնակցել է մոտ 18 կուսակցություն և 2,2 մլն ընտրող: Բոլոր նրանց, ովքեր մոտեցել են 5 տոկոսի շեմին, արդյունքները համահունչ են նախորդ հարցումների տվյալներին»,- ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները