Հետևեք մեզ։

Արագածոտնի մարզի գյուղերից մեկում՝ տան լոգարանում հայտնաբերվել է 22-ամյա աղջկա դի

08:28, 18 փետրվար 2025
Արագածոտնի մարզի գյուղերից մեկում՝ տան լոգարանում հայտնաբերվել է 22-ամյա աղջկա դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ աղջկա դի: Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Արմինե Ո-ն է, ում տանը՝ լոգարանում, հայտնաբերել են հարազատները՝ մահացած վիճակում: 


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 
 


Աղբյուրի տեղեկություններով՝ հարազատները երիտասարդ աղջկա մարմինը հայտնաբերել են ժամը 22:00-ի սահմաններում: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները