Հետևեք մեզ։

Մահացել է «Նուտելլա» մածուկը ստեղծած իտալացի քիմիկոսը

08:46, 18 փետրվար 2025
Մահացել է «Նուտելլա» մածուկը ստեղծած իտալացի քիմիկոսը

Մահացել է 97-ամյա իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան։ Նա հայտնի է աշխարհահռչակ «Նուտելլա» շոկոլադե մածուկի ստեղծմամբ։

Շուրջ 60 տարի առաջ ընկույզով և շոկոլադով «Նուտելլա» մածուկը ստեղծած իտալացի քիմիկոսը մասնակցել է նաև այլ ապրանքների ստեղծմանը։

Ֆեռերո գործարանում նրա աշխատելու տարիների ընթացքում արտադրվել են «Մոն Չերրի» կոնֆետները, «Տիկ Տակ» անանուխի կոնֆետները, «Քինդեր շոկոլադը», «Քինդեր սյուրպրիզ» շոկոլադե ձվիկները և իհարկե «Ֆեռերո Ռոշեր» կոնֆետները։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները