«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ափսոսանք է հայտնել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի կապակցությամբ։
«Հուսանք՝ վնասվածքը լուրջ չէ: Եթե նույնիսկ ինչ-որ խնդիր առաջանա, ապա կանենք ամեն ինչ այդ վիճակից դուրս գալու համար: Նա արդեն մասնակցել է երկու եզրափակիչ խաղի, ավելի շատ փորձ է վաստակել, ուստի հույս ունենք, որ նա կարող է լինել նաև այնտեղ», - ասել է իտալացի մասնագետը:
«Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Միլանին» և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որը կկայանա հունիսի 10-ին։ Ինձագիի թիմը պատրաստվում է նաև «Ֆիորենտինայի» հետ Իտալիայի գավաթի եզրափակչին (մայիսի 24):
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ