ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցությունների համար Էր Ռիադ են ժամանել նույն գույնի փողկապներով, գրեթե նույնական, նկատել է ռուսական մամուլը։ Լավրովի փողկապը մուգ կապույտ է, հանգիստ և մոնոխրոմատիկ, առանց նախշի, իսկ Ռուբիոյի փողկապն ունի փոքր սպիտակ կետերով նախշ: Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի փողկապները նույնական են՝ վառ կապույտ։
Լավրովն ու Ռուբիոն բանակցությունների Էր Ռիադ են ժամանել նույնանման փողկապներով
09:51, 18 փետրվար 2025