Հետևեք մեզ։

Էր Ռիադում բանակցում են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները

09:54, 18 փետրվար 2025
Էր Ռիադում բանակցում են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները

Էր Ռիադում բանակցություններ են սկսվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև։ Պատվիրակների հանդիպումը սկսվել է մամուլի ներկայությամբ՝ առանց նախնական խոսքերի ու ձեռքսեղմումների։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատում։ Ռուսաստանը բանակցություններին ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ-ի կողմից երեք բանակցող կա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։ Բանակցային սեղանին են նաև Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։

Բանակցություններին ընդառաջ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, ով նույնպես մեկնել էր Էր Ռիադ, ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում առաջընթաց հնարավոր է առաջիկա 2-3 ամսում։ Դմիտրիևը նաև The New York Times-ին ասել է, որ Ռուսաստանը ձգտելու է վերականգնել ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցությունը։ Նա նաև կանխատեսել է ամերիկյան նավթային ընկերությունների վերադարձը, որոնք, ըստ նրա, «շատ հաջող բիզնես են անում Ռուսաստանում»։ Բացի այդ, Դմիտրիևն ընդգծել է, որ ռուսական շուկան լքելու պատճառով ամերիկյան բիզնեսը կորցրել է ավելի քան 300 միլիարդ դոլար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները