Հետևեք մեզ։

Ինձ համար 12 մասնակցից 2 մարդ էր «Եվրատեսիլին» պատրաստ․ Նիկ Էգիբյանն անուններ է ասել

13:28, 18 փետրվար 2025
Ինձ համար 12 մասնակցից 2 մարդ էր «Եվրատեսիլին» պատրաստ․ Նիկ Էգիբյանն անուններ է ասել

Երաժիշտ Նիկ Էգիբյանը իսնտագրամի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ «Եվրատեսիլի» թեմայով գրությունները հեղեղված են տարբեր մարդկանց մեկնաբանություններով և կարծիքներով, ի դեպ, շատ ագրեսիվ արտահայտություններով․

«Ասում են՝ ընտրությունը սխալ էր, որ պետք է նա չգնար, այլ՝ նա գնար և այլն: Ժողովուրդ, կներեք, ես չեմ եղել նախըտրողը, 2-րդը՝ ես համաձայն եմ ընտրության հետ: Եվ առհասարակ, ադեկվատությունը լավ բան է, Հայաստանն ենք ներկայացնում, ես ուզում եմ, որ գոնե մեկ անգամ հաղթենք։

Ինձ համար 12 մասնակիցներից 2 մարդ կար պատրաստ մրցույթին՝ Սիմոնն ու Պարգը։ Ոչ ոք չի ասում՝ սա լավ մարդ էր, սա չէ, պատրաստ էին նրանք։

Ֆանատիկորեն ոչ ոքի մի վերաբերվեք, ադեկվատ եղեք։ Եթե դուք մեկին սիրում եք, դա նրան իդեալական չի դարձնում»-,ասել է Նիկ Էգիբյանը:

 

 

Վերլուծական