Հետևեք մեզ։

Ուկրաինական պատվիրակությունը՝ Զելենսկիի ու կնոջ մասնակցությամբ, ԱՄԷ-ում տեղավորել են «Մոսկվա» հյուրանոցում (լուսանկար)

10:38, 18 փետրվար 2025
Ուկրաինական պատվիրակությունը՝ Զելենսկիի ու կնոջ մասնակցությամբ, ԱՄԷ-ում տեղավորել են «Մոսկվա» հյուրանոցում (լուսանկար)

Ուկրաինական պատվիրակությանը՝ Վլադիմիր և Օլենա Զելենսկիների գլխավորությամբ, տեղավորել են Արաբական Միացյալ Էմիրությունների «Մոսկվա» հյուրանոցում, ինչի մասին հայտնել է Ուկրաինայի առաջին տիկինը Instagram-ի իր էջում։

 Այս մասին Ելենա Զելենսկայան հայտնել է իր սոցիալական ցանցերում։ Նա լուսանկար է տարածել հյուրանոցի կոնֆերանսների սենյակից՝ մակագրելով այն «շուտով» և ավելացնելով երկու սրտի էմոջի՝ Ուկրաինայի դրոշի գույներով: Սակայն այդ գրառումը կարճ ժամանակ անց հեռացվել է: Այս պահին Ելենա Զելենսկայայի էջից այս գրառումը բացակայում է։

Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ճանաչել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իհոր Ժովկվան հայտարարել էր, որ Եվրոպան պետք է հնարավորինս շուտ ներկայացուցիչ ընտրի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ բանակցությունների համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները