Հետևեք մեզ։

Ընկերական զրույց․ Մակրոնը և Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը

11:25, 18 փետրվար 2025
Ընկերական զրույց․ Մակրոնը և Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը
Փարիզում Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
 
Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը, Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը:
 
Սպիտակ տան հաղորդմամբ՝ «երկու երկրի ղեկավարներն ընկերական զրույց են ունեցել»:
 
Մակրոնը հայտնել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն:
 
«Ձգտում ենք ուժեղ և կայուն խաղաղության Ուկրաինայում: Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիան, դա պետք է ուղեկցվի ուկրաինացիների համար անվտանգության ամուր և վստահելի երաշխիքներով։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ հնարավոր հրադադարը կխափանվի, ինչպես Մինսկի պայմանավորվածությունները»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները