Հետևեք մեզ։

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները վերսկսվել են 15 րոպե դադարից հետո

11:43, 18 փետրվար 2025
Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները վերսկսվել են 15 րոպե դադարից հետո

Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները 15 րոպե դադարից հետո վերսկսել են բանակցությունները։

 

Հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատինի Դիրիա համալիրում։


Մոսկվան բանակցություններին ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ Վաշինգտոնը ներկայացնում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքովը։


Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կողմերը նախատեսում են քննարկել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնումը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստումը և Ուկրաինայում կարգավորման հնարավոր բանակցությունները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները