Հետևեք մեզ։

Դավիթ Խուդաթյանը և դեսպան Վասիլիս Մարագոսը քննարկել են ավիացիոն ոլորտին առնչվող հարցեր

12:01, 18 փետրվար 2025
Դավիթ Խուդաթյանը և դեսպան Վասիլիս Մարագոսը քննարկել են ավիացիոն ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարուստ օրակարգի շրջանակներում ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը։ 

Անդրադարձ է կատարվել էներգետիկ, ճանապարհային, ջրային ոլորտներին։

Քննարկում է ծավալվել նաև ավիացիոն ոլորտին առնչվող աշխատանքային հարցերի շուրջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները