Ռիադում ավարտվել է ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները, որը տևել է մոտ 4,5 ժամ։ Բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ի սահմաններում։ Մոտ երկուսուկես ժամ հետո կողմերը 15 րոպե ընդմիջում են վերցրել, իսկ մեկ ժամ անց գնացել են ճաշի։
Երեքշաբթի Ռիադում մեկնարկել էին ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։ Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկացի բանակցողներն էին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։ Սեղանի շուրջ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն էին։ Ինչպես նշել է Ուշակովը, բանակցություններում խնդիր է դրված համաձայնեցնել, թե ինչպես սկսել բանակցությունները Ուկրաինայի հարցով։